«Պանո» -ն հիմնադրվել է 2013թ.-ի սեպտեմբերին: Զբաղվում է հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ։ Այս ոլորտում Մեր ընկերությունը առաջատար դեր է խաղում ինչպես Horeca սեգմենտում, այնպես էլ B2B վաճառքներում:
2019 թվականին Մեր ընկերությունը արժանացել է National Trust մրցանակի ՝ որպես «Տարվա ապրանքանիշ», «Հարուստ տեսականի» և «Որակը գնից վեր» անվանակարգերում ։
Pano-ի արտադրանքը կարելի է տեսնել Հայաստանի գրեթե բոլոր սուպերմարկետներում, փոքր և խոշոր պարենային շուկաներում և ռեստորաններում: Հաց թխելը աստվածահաճո գործ է, և Աստծո օգնությամբ մեր ընկերությունը և բարգավաճում և առաջ է շարժվում :
Pano-ի գործունեության 10 տարիների ընթացքում ընկերության շրջանառությունը, ինչպես նաև այս ոլորտում մեր հաճախորդների և գործընկերների թիվը տարեցտարի աճել են:
Մեր արտադրանքի մեջ համատեղում ենք բարձր որակը և լավ համը: Գոհ հաճախորդները ընկերության համար առաջնահերթություն են, ուստի մենք ջանք չենք խնայում ավելի լավը դառնալու, բավարարելու և շահելու համար մեր հաճախորդների վստահությունը: